ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ապրում են «փողին մուննաթ» սկզբունքով

Ապրում են «փողին մուննաթ» սկզբունքով
15.09.2024 | 11:52

Հայերը տարբեր են ու նաև շատ նման:

Հայի մի կոնկրետ ու հավանաբար շոշափելի մասը փող է սիրում, շատ է սիրում, ապրում է «փողին մուննաթ» սկզբունքով:

Փող է սիրում, քանի որ «փողը լույս է տալիս մութ տեղը»:

Փողն էդ հայի գեպոլիտիկան է, անվտանգությունը, կենսակերպը, շատերի՝ աշխարհայացքը, կրոնը, հավատամքը:

Հայը հող չի սիրում, հողը ծանր գործ է, աշխատանք. բայց հայի կոնկրետ տեսակը հողը սիրում է, քանի որ այն կարելի է ծախել ու՝ ոչ միայն հային, ինչու՞ չէ, կարելի է նաև ծախել, ասենք, օտարին, թուրքին:

Հայը փող է սիրում, քանի որ փողով ամեն հողի վրա կարող է ապրել ու խմել թշնամուն ու ուրիշին իր կողմից տրված, ծախած հողի կենացը՝ որպես հայրենիք, «սուրբ» հող:

Թուրքն ու մյուսները լավ գիտեն, որ հայը փող է սիրում, իսկ էլիտաները՝ է՛լ ավելի:

Անգամ հայերեն փող՝ «դրամ» բառն է զուգադիպորեն հակառակ կողմից կարդացվում որպես մարդ:

Նահատակներն էին ափսոս:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 6121

Մեկնաբանություններ